Եթե ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի, սրացումներ կլինեն. Արամ Հարությունյան
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, կարծիք հայտնելով քաղաքական ուժերի մասին, նշեց, թե ՀԱԿ-ը թափ է առնում ու փորձում է վերականգնել երկխոսությունից հետո կորցրած ռեսուրսը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն գրագետ քարոզարշավ են անցկացնում, «Ժառանգության» պահվածքը միասնական շտաբի հարցում անհասկանալի է ու տարօրինակ: Նա ասաց, որ եթե ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի խորհրդարանում, սրացումներ կլինեն:
«Եթե Սերժ Սարգսյանը ուզում է ձգի մինչև նախագահական ընտրություններ, պիտի ՀՀԿ-ն ավելի քիչ հավաքի: Ամենամեծ դերակատարը լինելու է ԲՀԿ-ն և նա է որոշելու՝ Սարգսյանը մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Եթե ՀՀԿ-ն չզիջեց կառավարության կազմման իրավուքնը այլ քաղաքական ուժի, սուր գործըթնացներ կլինեն»- կարծիք հայտնեց Հարությունյանը՝ հավելելով, որ արդար ընտրությունների դեպքում 50+1 մի քաղաքական ուժ չի հավաքի:
Ազատ ու արդար ընտրությունների դեպքում, ըստ Հարությունյանի, ՀՀԿ-ն ավելի շատ ձայն չի հավաքի, քան ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը