Սամվել Ալեքսանյանը կնպաստի մոնոպոլիզացիայի վերացմանը. Խոսրով Հարությունյան
Հասարակություն
ՀՀԿ համամասնական ցուցակի 18 հորիզոնականում ներկայցված ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը խիստ կարևոր համարեց երկրում մոնոպոլիզացիայի վերացումը։ Լուրեր.com–ի թղթակիցը հետաքրքվեց, թե ինչպե՞ս է ՀՀԿ ծրագրում ներառված այդ դրույթը, երբ կուսակցության խմբակցության պատգամավորներից մեկը հանդիսանում է մենաշնորհային դաշտի գլխավոր «խաղացողներից» մեկը։
«Հենց իրե՛նք կստանձնեն այդ պատասխանատվությունը։ Այո՛, Սամվել Ալեքսանյանը, լինելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նա համար մեկը կլինի նրա տնտեսական ծրագրերի իրականացնելու պատասխանատվության առումով, այլապես Սամվել Ալեքսանյանը և մեր մնացած գործընկերները իրենք իրենց համար կստեղծեն պրոբլեմներ», – նշեց Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ այս մոտեցումը հետևանքն է հանրային կյանքի, հանրության գիտակցության, ընկալումների, այդ թվում՝ իշխանությունների և իշխանավորների, փոփոխության։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը