Հիմնական պայքարը լինելու է ՍԱՍ-ի Արտակի ու իմ միջև. Սաթիկ Սեյրանյան
Հասարակություն
Ոչ միայն Ազգային ժողովը խմբագրման կարիք ունի, այլև բոլոր ոլորտները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Սաթիկ Սեյրանյանը:
«Տարիների ընթացքում լրագրողներս տեսնում ենք, որ տարեցտարի ԱԺ-ն դառնում է գորշ, ստիպողաբար բերված մարդկանցով լի: Անելիք ունեմ և կարող եմ որոշ խմբագրումներ մտցնել խորհրդարանի աշխատանքում»,- նշեց Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ շատերը հաճախ չեն կարողանում հասականալ՝ որն է պատգամավորի դերը և դիմում են այնպիսի խնդիրներով, որոնցով պետք է դիմեին տեղական ինքնակառավարական մարմիններին:
«Իրենք մեղավոր չեն, որ պատգամավորության թեկնածուները եկել, խոստումներ են տվել: Մարդկանց մոտ պատգամավորի աշխատանքի ու դերի մասին պատկերացումն աղճատված է»,- ասաց նա:
Խոսելով իր ընտրատարածքի մասին՝ Սեյրանյանն ասաց, որ վեց թեկնածուներից երկուսին անձնապես ծանոթ չէ, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» թեկնածուների միջև էլ քաղաքական առողջ պայքար է տեսնում:
«Հիմնական պայքարը լինելու է ՍԱՍ-ի Արտակի ու իմ միջև: Որևէ քաղաքկաան բանավեճ չեմ տեսնում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ առնվազն հինգ տարի որևէ քաղաքական ուժի չի միանալու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը