Նորվեգացի գեներալը նշանակվել է Սիրիայում ՄԱԿ–ի դիտորդական առաքելության ղեկավար
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նորվեգիացի գեներալ Ռոբերտ Մուդին նշանակել է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար և գլխավոր ռազմական դիտորդ։
Այդ որոշման մասին հայտնի է դարձել Մուդին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից ուղարկված նամակից, որի բավանդակությունը գաղտնազերծվել է լրագրողների կողմից, հաղորդում է Itar-Tass–ը։
Նորվեգական բանակի 54-ամյա գեներալ–մայոր Մուդը 2009–ից մինչև 2011 թվականը գլխավորել է ՄԱԿ–ի զինդադարի վերահսկման մարմինը (UNTSO), որը ամենահին խաղաղապահ առաքելությունն է՝ հիմնադրված 1949–ին առաջին արաբա-իսրայելական պատերազմից հետո։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)