Սվազիլենդի թագավորին ծննդյան օրը ռեակտիվ ինքնաթիռ են նվիրել
Աշխարհ
Թագավորը՝ Աֆրիկյան Սվազիլենդ թագավորության իր ծնդդյան օրը շքեղ ռեակտիվ ինքաթիռ է ստացել, սակայն նվիրողները ցանկացել են, որ իրենց անունները չհրապարակվեն։
DC-9 ռեակտիվ ինքնաթիռը, որը նվիրվել է Մսվատի III թագավորին և նրա 13 կանանց, ժամանել է Սվազիլենդի մայրաքաղաք, հաղորդում է Itar-Tass–ը։
«Սա մի նվեր է զարգացած տնտեսություն ունեցող գործընկեր երկրներից և թագավորի մտերիմ ընկերների կողմից», – ասել է կառավարության մամլո խոսնակ Պերսի Սիմելանը՝ նշելով, որ միանգամայն նորմալ է, «որևէ թանկարժեք իր նվիրել, պահպանելով անանունությունը»։
Սվազիլենդի արքայի կարողությունն, ըստ Forbes ամսագրի, գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլար և աշխարհի ամենահարուստ միապետերի ցանկում զբաղեցնում է 15–րդ հորիզոնականը։
Հատկանշական է, որ Սվազիլենդը համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից է մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ