Ես այնպիսի տեղեկություններ եմ լսում, որ ուղղակի նույնիսկ բարոյականությունից շատ հեռու է. Արմեն Մարիտիրոսյան
Հասարակություն
«Որպես վեցերորդ ըտրատարածքի մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, այս օրերին ես այնպիսի տեղեկություններ եմ լսում, որ ուղղակի ոչ միայն տրամաբանությանն են հակասում, այլ նույնիսկ բարոյականությունից շատ հեռու է», - այսօր լրագրողների ետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որըստ այդ տեղեկությունների՝ Արմեն Մարտիրոսյանը գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանի բարեկամն է, սանիկն է և որ իր ձայները Ժառանգական պատգամավորը պետք է տա նրա եղբորը:
«Մեր հանձնաժողովի անդամները վեցերորդ ընտրատարածքում Հանրապետականներ են, ես իմ ձայները պետք է տամ Վահան Կարապետյանին: Այսպիսի տարատեսակ լուրեր են տարածվում իմ հասցեին և միանշանակ ասեմ, որ հանձնաժողովի անդամները գրեթե մեծամասնությամբ իմ ազգականներն են, միայն 36 հանձնաժողովներից վեցն իմ ընտանիքի անդամներն են՝ հայրս, մայր, կինս, եղբայրս, աներս, հորողբոր տղերք, մորքուրի աղջիկներ, դրանց մասին չեմ էլ խոսում: Այսինքն, այդ ապտեղեկատվությունը, որ տարածվում է, միանշանակ ընդամենը սև փիառի նպատակ է հետապնդում: Աղվան Հովսեփյանի կամ որևէ այլ թեկնածուի հետ ես որևէ ազգակցական կապ չունեմ», - նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքերով՝ ինքը գնալու է հաղթանակի, պայքարելու է «Ժառանգության» ձայների համար և յուրաքանչյուրի տված ձայնը պաշտպանվելու է ամբողջ ծավալով:
«Մենք մեր սովորական աշխատանքային ոճի մեջ են, նույնիսկ ռիթմի առումով այս քարոզարշավն այդպիսի մեծ փոփոխություն չբերեց, որովհետև այս տարիների ընթացքում ևս շատ ակտիվ էինք: Մեզ համար սա ընդամնեը մի փոքր ավելացում էր մեր աշխատանքային բեռնվածությանը, ոչ ավել», - նշեց պատգամավորը:
Տեղամասային հանձնաժողովներում ՀՀԿ-ին իրենց տեղերը «զիջելուն» անդրադառնալով, Արմեն Մարիտիրոսյանն ասաց. «Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում, որ այդ մի քանի տեղերը լրացնենք: Նշեմ, որ 1930 տեղերից ընդամենը մի քանի տեղամասերում է նման բան ստացվել: Գիտեմ, որ դա մեկ, երկու տասնյակից ավել չէ: Ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել, օպերատորը, որն աշխատել է, չի նկատել, որ որոշ անձինք դուրս են եկել ցուցակից: Պետք է նշեմ, որ օրենքը հստակ կարգավորում է, դա ոչ թե Ժառանգությունը տվել է Հանրապետականներին, ինչպես փորձում են նշել, այլ դա կարգավորում է Ընտրական օրեսգրքով: Այն տեղամասում, որտեղ տվյալ կուսկացությունը հանձնաժողովի անդամ չի ներկայցնում, ԸԸՀ-ի նախագահն ինքն է անդամ նշանակում: Ամբողջ խնդիրը կայանում է սրանում, սա ոչ թե Ժառանգության նվերն է ինչ որ կուսակցության, այլ օրենքը ինքն է կարգավորում և դա ԸԸՀ-ի լիազորությունների շրջանակներում է տեղեվորվում», - նշեց Արմեն Մարիտիրոսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը