ՀՀԿ-ից մնալու են իրենց բաժանած ձվերը. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
«Եթե Հայաստանը աղքատ է, ուրեմն առաջին հերթին պետք է աղքատ լինեն պաշտոնյաները: Տիգրան Սարգսյանը քյաշ փողով միլիոն դոլար ունի: Էդ մարդը մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում, նրան միլիոն դոլար որտեղի՞ց: Էդ հարցերին նրանք կպատասխանեն դատարանում, իրենք նստեն, մենք հարցեր տանք»,- այսօր Եղեգնաձորի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը եղեգնաձորցիներին ասաց, որ աղքատ երկրում իշխանությունը նույնպես պետք է աղքատ լինի, իսկ Հայաստանն, ըստ Նիկոլի, աղքատ չէ, և դրա վկայությունը Սերժ Սարգսյանի եղբայրն է, «որն ընդամենը մի քանի տարում ՊԱԶ-ի շոֆերից դարձել է միլիոնատեր»:
«Մայիսի վեցին քվեատուփերը որ բացվեն, մարդիկ կտեսնեն, որ ՀՀԿ-ից մնացել են այն ձվերը, որոնք իրանք բաժանել են»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ կանցկացնի Վայոց Ձորի մարզում: Առաջինը ՀԱԿ-ը հանդիպել էր Եղեգնաձորի ընտրողների հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը