ՕԵԿ-ն իր տեղերը ՀՀԿ-ին չի տվել
Հասարակություն
ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված այն լուրերը, ըստ որի ՕԵԿ-ը մոտ 400 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին:
«Այդ լուրեը բացարձակ հերյուրանք են», -նշեց Հարություն Ամիրյանը:
Հիշեցնենք, որ նմանատիպ հրապարակում էր եղել նաև «Ժառանգություն» կուսակցության վերաբերյալ, ըստ որի կուսկացությունը նույնպես իր տեղերը տրամադրել էր ՀՀԿ-ին: Սակայն որոշ ժամանակ անց Րաֆֆի Հովհաննսիյանը հայտարարել էր, որ տեխնիկական վրիպակի պատճառով ԿԸՀ իրենց ներկայացրած ցուցակում մի քան տասնյակ տեղեր բաց կմնան, այսինքն՝ մի քանի տասնյակ Տեղամասային ընտրական հանձաժովում «Ժառանգությունը» չի ունենա իր լիցենզավորված անձինք։
Նշենք նաև, որ ըստ Ընտրական օրենսգրքի, եթե համապատասխան կուսակցության կամ քաղաքական ուժի կողմից իր քվոտայով լիցեզավորված անձ չի նշանակվում, ապա ՏԸՀ–ում կուսակցության քվոտայով նշանակում իրականացնելու լիազորությունն անցնում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը