Ռոմնին ստացել է Տեխասի նահանգապետի աջակցությունը
ԱՄՆ
Տեխասի նահանգապետ Ռիկ Պերին ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցում է հանրապետական թեկնածուի հավակնորդ՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է Ռիկ Պերիի նախընտրական կայքում։
Ըստ Պերիի, Ռոմնին վաստակել է նախագահական ընտրություններում հանրապետական միակ թեկնածուն լինելու կոչմանը։
Ռիկ Պերին ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուների ընտրապայքարից դուրս գալու մասին հայտարարել էր հունվարի 19-ին։ Ինչից հետո նա հայտարարել էր, որ աջակցում է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչի թեկնածությունը։ Սակայն նախօրեին, Գինգրիչի նախընտրական կամպանիայից հայտնել են, որ իրենց թեկնածուն շուտով դուրս է գալու նախագահական ընտրապայքարից։
Այժմ Ռոմնին համարվում է հանրապետական միակ թեկնածուն դառնալու հավակնորդը, որը նոյեմբերի 6–ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահի երկրորդ ժամկետի համար պայքարող՝ դեմոկրատ Բարաք Օբաման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)