ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված ստատուս քվոն պետք է փոխվի. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Ադրբեջան
Եվրոպական Միությունը շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական, ԼՂ հակամարտությունը շուտափույթ և արդարացի լուծում ստանա։ Այս մասին նախօրեին Ադրբեջանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։
«Մենք արդեն բացահայտ կերպով ներկայացրել ենք այդ հարցում մեր դիրքորոշումը։ Եվրոպական միությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրաիճակով։ Կարծում ենք, որ առկա ստատուս-քվոն պետք է փոխվի, խնդիրը պետք է գտնի իր շուտափույթ և արդարացի լուծումը։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի տարածաշրջանում հակամարտությունը կրկին բռնկվի։ Մենք կարևոր ենք համարում հակամարտող կողմերին աջակցելը և պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի