ԱՄՆ–ում ձերբակալվել է «Նոր Անգլիա» մաֆիայի ենթադրյալ ղեկավարը
ԱՄՆ
Բոստոնում ձերբակալվել է «Նոր Անգլիա» (ԱՄՆ–ի հյուսիս–արևելք) մաֆիայի ենթադրյալ ղեկավար Էնթոնի Դինունսիոն, հաղորդում է New York Times–ը։
Ձերբակալությունը կատարվել է չորեքշաբթի։ Ինչպես հաղորդում է Հետախուզությունների դաշնային բյուրոյի պաշտնական կայքը, 53-ամյա Դինունսիոն մեղադրվում է դրամաշորթության և այլ հանցագործությունների կատարելու մեղադրանքով։ Ըստ իշխանությունների՝ նա խոշոր չափի գումարներ է կորզել Ռոդ–Այլենդում գտնվող զվարճանքի կենտրոնների սեփականատերերից։ Դինունսիոն, ինչպես նշում են տեղի իշխանությունները, 2009–ի վերջից դարձել է տեղական մաֆիայի պարագլուխը։
Նախկինում «Նոր Անգլիա» մաֆիայի ենթադրյալ ևս 9-ը անդամների նկատմամբ դրամաշորթության մեղադրանքներ էին առաջադրվել։ Այս տարի խոշոր չափերի դրամաշորթության մեղադրանք է առաջադրվել տեղի մաֆիայի նախկին պարագլուխ 84-ամյա Լուիջի Մանոկիոյի նկատմամբ։ Նա ձերբակալվել է ՀԴԲ–ի գործակալների կողմից ձեռնարկված մասշտաբային գործողությունների արդյունքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)