Շնորհվեցին հավաստագրեր
Հասարակություն
Ապրիլի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Ծրագրերի կառավարում» դասընթացի մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցում էին տարբեր բուհերի և հասարակական կազմակերպությունների շուրջ 25 երիտասարդներ, որոնք մշտապես զբաղվում են տարաոլորտ ծրագրերի կազմակերպմամբ և իրականացմամբ։ Սեմինարի ընթացքում երիտասարդները ստացան անհրաժեշտ հմտություններ սոցիալական ծրագրերի արդյունավետ մշակման, ներկայացման, ճիշտ թիրախավորման և իրականացման համար:
Այսօրվա երիտասարդության շրջանում հաճախ թիմային աշխատանքը ոչ միշտ է ստացվում՝ համապատասխան հմտությունների և փորձի բացակայության պատճառով: Դասավանդման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես կազմել թիմ և հմուտ կերպով ղեկավարել այն: Հնգօրյա լեկցիոն և դիսկուսիոն բնույթի դասընթացները վարում էր Հայկական ծրագրերի ղեկավարման ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Ալբերտ Պողոսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը