Իմ առաջադրումը մեծամասնական ընտրակարգով ևս մեկ հարց է լուծում. Մանուել Գասպարյան
Հասարակություն
«Անցկացրած ուսումնասիրությունների համաձայն՝ իմ առաջադրումը մեծամասնական ընտրակարգով ևս մեկ հարց է լուծում, որ թաղային հեղինակությունները չփորձեն քաղաքական դաշտն ապականել, վախեցնել, կաշկանդել, իրենց կամքը պարտադրել ժողովրդին», - այս մասին Հայկական 2-րդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:
«Խնդիրն այն է, որ քաղաքական դաշտը պետք է ձերբազատվի վարչական և մնացած ռեսուրսներով անցկացվող ընտրություններից: Մենք, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, փորձելու ենք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը: Ժողովուրդը պետք է մասնակիցը լինի իր ձևավորած իշխանության գործունեությանը: Որոշ մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել, բայց չգիտես ինչի չեն զբաղվել, այլ հինգ տարին մեկ գալիս են ընդամենը ձայն խնդրելու, թող գան և հաշվետու լինեն՝ ինչ են արել, իրենց տված խոստումներից ո՞րն են կատարել և որն են թողել թերի, ինչ լրացուցիչ անելիքներ ունեն: Այսօր շատ ծրագրեր կան: Ես բոլոր կուսակցությունների ծրագրերը գրեթե ուսումնասիրել եմ. ծրագրային դրույթներ կան, որոնք, իմ կարծիքով, այնքան կենցաղային հարցերից են բաղկացած, որ մի քիչ էլ նույնիսկ զարմանալի են: Քաղաքական գործունեությունն օրենսդիր դաշտում, կարծում եմ, պետք է ընդհանուր պատկերը ներկայացնի», - նշեց Գասպարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը