Աթաթուրքի կառավարման ժամանակը «զուլում» անվանած թուրքական հեռուստաալիքին տուգանել են
Թուրքիա
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տուգանել է թուրքական հեռուստաալիքներից մեկին՝ Akit-ին հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրը «Զուլումը 1938 թվականին վերջացավ» խորագրով հաղորդում հեռարձակելու պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Տուգանքը սահմանվել է այն հիմնավորմամբ, թե հեռարձակումը չի կարող լինել «հասարակության ազգային և բարոյական սկզբունքներին դեմ»: Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում Akit հեռուստաընկերությունը մեկ անգամ էլ նման սխալ թույլ տա, ապա կզրկվի հեռարձակման արտոնագրից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Ֆարուք Էմրե Աքըն դատական գործ է հարուցել հեռուստաընկերության դեմ Աթաթուրքի մահվան տարելիցի օրը ոչ հարգալից կերպով հիշատակելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)