Բոլոր թեկնածուները հայտնի են. այլևս ոչ մի ինքնաբացարկ
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 18.00-ին ավարտվեց համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ինքնաբացարկներ ներկայացնելու վերջնաժամկետը: ԿԸՀ–ն հայտնեց վերջին՝ թվով 9 թեկնածուների ինքնաբացարկի մասին, որոնցից 5-ը համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են, 4-ը՝ մեծամասնական։
Համամասնական ընտրակարգով 5 ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները՝ Մանուկ Վարդանյանը (Կապի եւ տրանսպորտի նախարար, ցուցակի 13-րդ տեղ), Կարինե Ծաղիկյանը (144), Մարգարիտ Հակոբյանը (55), Սուսաննա Աբրահամյանը (36) եւ Մհեր Համբարձումյանը (15):
Մեծամասնական ընտրակարգով ինքնաբացարկ է ներկայացրել 4 թեկնածու՝ թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արմեն Եփրեմյանը, թիվ 10 ընտրատարածքում՝ Գագիկ Շահնազարյանը, թիվ 22 ընտրատարածքում՝ Գրիշա Հովեյանը, եւ թիվ 39 ընտրատարածքում՝ Գորկի Գրիգորյանը:
Առաջադրված թեկնածուներն այլևս հնարավորություն չունեն ինքնաբացարկ հայտնելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը