Ուսխորհուրդներում փորիկներն ու թշերը կլորացրած տղեք են հարցերը լուծում. Վահան Հովհաննիսյան
Հասարակություն
Ուսխորհուրդներում փորիկներն ու թշերը կլորացրած տղեք են հարցերը լուծում, որոնք զավթել են կամուրջները իշխանության ու երիտասարդության միջև: Նման տեսակետ այսօր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանը:
«Հայաստանում առանց վիճակագրության երևում է, որ երիտասարդությունն ամենապասիվն է դարձել: Երիտասարդական շարժումները նոր-նոր են արթնանում: Իշխանություն-երիտասարդություն հարաբերությունն այնքան ֆորմալացված է, որ դա դուռ է բացվում կարիերիստների համար»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Իր ելույթում Վահան Հովհաննիսյանը նշեց, որ շատերը վախենում են «հեղափոխություն» բառից՝ նշելով, որ ոմանց պատկերացմամբ հեղափոխությունն այն է, երբ «ազգովի երկու կողմից ծեծում են»:
«Դա հեղաշրջում է, հեղափոխություն չի: Իսկական հեղափոխությունը պետք է ծնվի մարդու ուղեղում, ոչ թե փողոցում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՀՅԴ նախընտրական ծրագրին՝ նա նշեց, որ ծրագրում գրված յուրաքանչյուր թիվ իրենց ուժերով հնարավոր է իրականություն դարձնել: «Տվե՛ք մեզ այդ ուժը»,- իր ելույթը եզրափակեց Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը