ՀՅԴ-ն չի կարողացել իր ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչել Ազգային ժողովում. Արծվիկ Մինասյան
Հասարակություն
Հայ հեղափոխական դաշնակցությունը, խորհրդարանում ունենալով 16 պատգամավոր, չի կարողացել իր ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչել, կուսակցության երիտթևի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իրենց չի հաջողվել նաև կառավարությանն անվստահություն հայտնել:
«Եթե լինեինք 27 պատգամավոր, կկարողանայինք ընդունված օրենքները վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու համար չհաջողվեց 27 պատգամավորի ստորագրություն հավաքել: Տղամարդկություն չունեցան»,- հայտարարեց Մինասյանը:
Անդրադառնալով ՀՅԴ նախընտրական ծրագրին՝ Մինասյանը տեղեկացրեց, որ այն չորս հիմնական հենասյուներից է կազմված՝ սոցիալական կյանք, տնտեսություն, ժողովրդավարություն և պետական կառավարման համակարգ ու ազգյին պետական ուղեգիծ:
«Փորձել ենք երիտասարդությանը հուզող հարցերն ընդգրկել ծրագրում. աշխատաշուկայի և կրթության միջև կապի ստեղծում, բնակապահովման ծրագիր, կրթաթոշակների պարտադիր հատկացում, զինծառայողներին ու ամուսնացածներին ազատել ուսման վարձից ազատ»,- թվարկեց ՀՅԴ ներկայացուցիչը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՅԴ-ն միշտ եղել է և կմնա երիտասարդական կուսակցություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը