Եգիպտոսում հրապարակվել է նախագահի թեկնածուների ցուցակը
Աշխարհ
Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների վերջնական ցուցակը, հաղորդում է BBC Russian–ը։ Ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ։
ԿԸՀ–ը առանձնահատուկ նշել է, որ Ահմեդ Շաֆիկին, որը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի օրոք զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, թույլատրվել է մասնակցել նախագահական ընտրություններին։ Շաֆիկին նախագահական մրցավազքին մասնակցելու արգելքի որոշումը չեղյալ է համարվել։
Ըստ վերջին հարցումների՝ ընտրողների լայն աջակցությունը վայելում է չափավոր իսլամիստ Աբդել Մոնեիմ Աբուլ Ֆոթուհը։ Նրան մի փոքր զիջում է Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ