Բեյրութում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 8 մարդ, 40-ը վիրավորվել
Մերձավոր Արևելք
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Բուրջ-էլ-Բարաջ շրջանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 40-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, այդ մասին հաղորդել է լիբանանյան Կարմիր Խաչը:
Ահաբեկչություններն իրականացվել են մահապարտների կողմից: Նրանցից մեկը, նախնական տեղեկություններով, իրեն պայթեցրել է շիիթական մզկիթի մոտ, մյուսը' Էլ-Մանսուր առևտրային կենտրոնից 150 մետր հեռավորության վրա: Անվտանգության ուժերը շրջափակել է այն թաղամասերը, որտեղ ահաբեկչություն է իրականացվել: Փորձագետներն այս ահաբեկչությունները վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան