Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր 

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո բախումներում 602 մարդ է զոհվել. զեկույց

Թուրքիա

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպության կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հրապարակված զեկույցում ասվում է, որ այդ երկրում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ուժայինների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումներում 602 մարդ է զոհվել, այդ թվում' զինծառայողներ, ոստիկաններ եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber կայքը:

Զեկույցը ներկայացրած կազմակերպության նախագահ Օզթուրք Թյուրքդողանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններն անցկացվել են ոչ սովորական պայմաններում, իսկ բնակչությունն ընդվզել է ընտրությունների արդյունքների դեմ:

Նշելով, որ Թուրքիայում PKK-ի հետ զինված բախումները վերսկսվել են 2015 թվականի հուլիսի 24-ից, Թյուրքդողանն ասել է, որ բռնության մթնոլորտում են անցել նաեւ նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Նրա խոսքով' 2015 թվականի հունիսի 7-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում պետության ուժային կառույցների կողմից սպանվել է 128 քաղաքացիական անձ, 195 քաղաքացի էլ վիրավորվել են: Զինված բախումներում սպանվել է 150 զինծառայող, ոստիկան եւ պահապան, 421 մարդ վիրավորվել է: Զոհվել է 181 PKK-ական, 19-ն էլ վիրավորվել են: Զինված բախումներում հայտնված քաղաքացիներից 9-ը զոհվել, 101-ը վիրավորվել են: Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 33, Անկարայում' 101 մարդ, 564 մարդ էլ վիրավորվել է: 5 հազար 713 մարդ ձերբակալվել է, որոնցից 1004-ը կալանավորվել են: 133 զինված հարձակում է կատարվել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, 8 հարձակում' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, 3 հարձակում' ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության, 4 հարձակում' քրդական Դեմոկրատական միասնություն կուսակցության, կանաչների եւ ձախերի «Ապագա» կուսակցության վրա' 1 հարձակում:

Թուրք-քրդական բախումների պայմաններում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, հավաքելով ընտրողների քվեների 49,5 տոկոսը, հաղթող է ճանաչվել ԱԶԿ-ն, 550-տեղանոց խորհրդարանում զբաղեցնելով 317 պատգամավորական աթոռներ, ինչը նրան հնարավորություն է ընձեռում միակուսակցական կառավարություն ձեւավորել, սակայն, ԱԶԿ-ն չի ստացել խորհրդարանում տեղերի երկու երրորդը, որն էլ նրան զրկում է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Ամենադիտված