Երևանում հնարավոր է կարճատև անձրև
Հասարակություն
Հանրապետության տարածքում ապրիլի 27-29-ին, մայիսի 1-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20՝ մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 1-3 աստիճանով:
Երևանում ապրիլի 27-29-ին, մայիսի 1-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում' 13-18 մ/վրկ: 30-ին տեղումների հավանականությունը փոքր է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը