Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրը Լույս չի լինի. հասցեներ Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները 

Սկսվել է ԱԻՆ ՃԿԿ և մարդուն հրատապ օգնություն ցուցաբերող 911 ծառայության զարգացման ծրագրի իրականացումը

Հասարակություն

ԱԻՆ-ի նախաձեռնությամբ անցյալ տարվա դեկտեմբերից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ սկիզբ է դրվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարդուն հրատապ օգնություն ցուցաբերող 911 ծառայության զարգացման ծրագրին։

Մարտի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխը ստորագրեցին համաձայնագիր՝ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին (ՃԿԿ) խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու» ծրագրի վերաբերյալ:

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել աղետների ռիսկերի նվազեցման բնագավառում Հայաստանի կարողությունները' ԱԻՆ ՃԿԿ-ի գործունեության բարելավման շնորհիվ:

Ապրիլի 26-ին ծրագրի փորձագետներն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և ՇԶՀԳ տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մատիաս Վայնգարթին ներկայացրեցին մինչ այսօր իրականացված աշխատանքները և հետագա անելիքները։

ԱԻՆ աշխատանքային խմբի հետ համատեղ գործունեության արդյունքում ուսումնասիրվել է առկա իրավիճակը, ի հայտ են բերվել կարիքները և մշակվել բարելացման առաջարկներ։ ԱԻ նախարարի հաստատմանը ներկայացվեց համատեղ մշակված աշխատանքային պլանը։ Արդեն չորս ամիս Հայաստանում աշխատող միջազգային փորձագետներն իրենց առաջարկներն են ներկայացրել ԱԻՆ նորակառույց շենքի, այնտեղ տեղակայվող Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական և ծրագրային հագեցվածության վերաբերյալ։

Ծրագրի շրջանակներում ԱԻՆ պատվիրակությունն այցելել է Ավստրիայի Ճգնաժամային կառավարման կենտրոն և 122 ծառայություն, ծանոթացել դրանց կառուցվածքին, աշխատանքային պայմաններին, կիրառվող ծրագրերին և տեղեկատվական բազաներին։ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են նաև Ռիգայում տեղի ունեցած եվրոպական 112 ասոցիացիայի կոնֆերանսին, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել ասոցիացիային ՀՀ ԱԻՆ-ի անդամակցության և համագործակցության վերաբերյալ։

ՇԶՀԳ-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև հրավիրել ուսումնական և վերապատրաստման հարցերով փորձագետի, որն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետների հետ համատեղ կմշակի ուսումնական ծրագիր՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի և 911 ծառայության աշխատակիցների ուսուցման և վերապատրաստման համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Ամենադիտված