ԱԻ նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Հասարակություն
Ապրիլի 25-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում։
Շրջայցի ընթացքում ԱԻ նախարարն ու ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներն եղան նախարարության մի շարք ծառայությունների մարզային ստորաբաժանումներում՝ մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ, մարզային փրկարարական վարչություն և ջոկատ, ՍՊԱԾգործակալության և Հիդրոմետ ծառայության դիտակետեր, պահեստներ,հրդեհային տեսչության և տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մարզային ստորաբաժանումներ։
ԱԻ նախարարն այցելեց նաև Արծվաբերդում նոր հրշեջ հենակետի ստեղծման համար նախատեսված տարածք։
Նախարար Երիցյանը տեղում ծանոթացավ նախարարության տարածքային ստորաբաժանումների առկա խնդիրներին ու աշխատանքային պայմաններին և համապատասխան հանձնարարականներ տվեց ծառայությունների ղեկավարներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը