Մրցույթ՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2010 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը