«Հայկական Ժամանակ». Մարտունիում ուսանողներն ու աշակերտները Սերժ Սարգսյանին դիմավորելիս վանկարկել են «Լևոն, նախագահ»
Հայկական Մամուլ
«ՀԺ»–ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի նախօրեին Մարտունի այցը խայտառակ ընթացք է ունեցել: Մարտունու Մյասնիկյանի հրապարակ բերված ուսանողներն ու աշակերտները Սարգսյանին դիմավորելիս վանկարկել են «Լևոն, նախագահ»:
Սա՝ չնայած այն բանի, որ ուսուցիչները նրանց հրահանգած են եղել Սերժ Սարգսյանին տեսնելիս ծածանել իրենց ձեռքի դրոշները և վանկարկել՝ «նա-խա-գահ»:
Ասում են՝ երեխաները տպավորված են եղել մի քանի օր առաջ նույն հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից: Փոխարենը, վատ դրության մեջ են հայտնվել հանդիպման եկած ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներն ու բեմում այդ պահին գտնվող երգչուհի Աիդա Սարգսյանը, որոնք փորձել են շտկել իրավիճակը: Սակայն, տեսնելով կիսադատարկ հրապարակը, առանց դրա էլ խիստ նեղսրտած Սարգսյանը հինգ րոպեանոց ելույթ է ունեցել և Մարտունու քաղաքապետի հետ հեռացել՝ ըստ ականատեսների նույնիսկ իր բերած ծաղկեպսակը չդնելով Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի մոտ: Իսկ քաղաքապետարանում, ինչպես «ՀԺ»–ին փոխանցել են Մարտունու իր աղբյուրները, Սարգսյանը տեղի ունեցածի վերաբերյալ մոտ 40 րոպեանոց խոսակցություն է ունեցել ու հեռացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ