«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանի ելույթի զավեշտը
Հայկական Մամուլ
Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը հերթական անգամ որոշել է ծաղրել ժողովրդին: ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացված կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը փորձել է աննախադեպ մարդասեր գտնվել ու հայտարարել է, թե կառավարությունը որոշել է թեթևացնել փոքր բիզնեսի հարկային բեռը: Իսկ այդ նպատակով կառավարությունն «Արտոնագրային վճարների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը մինչև 50 քմ տարածք ունեցող սննդի օբյեկտները կարող են արտոնագրային վճարումներ կատարել ինչպես ամսական, այնպես էլ եռամսյակային, վեցամսյա և ընդհուպ մեկ տարվա կտրվածքով:
Ավելին, վարչապետն իր ելույթը նվիրել է այս նախագծին ու փորձել տպավորություն ստեղծել, թե իրենք մտածում են ժողովրդի մասին: Սակայն կատարվածի զավեշտն այն է, որ նախագիծն Աժ-ում օրենքի տեսք ստանալու համար դեռ պետք է բավական երկար ճանապարհ անցնի, մանավանդ որ հիմա Աժ-ն չի գործում: Այլ կերպ ասած՝ այս որոշումը միանգամից չի իրագործվելու: Մինչդեռ Տիգրան Սարգսյանը փորձել է տպավորություն ստեղծել, թե իրենք արդեն իսկ ձեռնամուխ են եղել հարկային բեռի թեթևացմանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ