«ժողովուրդ». Ծեծկռտուքի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը մահացել է
Հայկական Մամուլ
Ըստ «ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների' երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Երկար հարցուփորձից հետո «Ժողովուրդ»–ը պարզել է, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և առավել հայտնի է «բանջարանոցի Ժորիկ» անունով: Համաձայն լուրերի՝ նա կռվի ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չէին: Հերթապահ մասից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: Թերթը խոստանում է առաջիկայում պարզել՝ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ