«Երկիր». Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ուսուցիչների վրա «պլան» է դրվել՝ յուրաքանչյուր դպրոցից բերել 200-250 ծնող
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Գավառ քաղաքում:
Ինչպես ցանկացած հանրահավաքի ժամանակ, այս անգամ ևս ուսուցիչներին բերել են հանրահավաքի անկախ իրենց կամքից, սակայն այս հանրահավաքը մյուսներից տարբերվել է նրանով, որ ուսուցիչների վրա «պլան» է դրվել՝ յուրաքանչյուր դպրոցից բերել 200-250 ծնող:
Ուսուցիչները զանգահարել են ծնողներին ու պահանջել ներկայանալ դպրոց, որտեղ տնօրենը ներկա-բացակա է արել ուսուցիչներին, ուսուցիչները՝ ծնողներին, բոլորին նստեցրել ավտոբուսներն ու հայդա՝ երկիրը երկիր դարձնելու: Անգամ քաղաքի հրապարակին մոտ գտնվող դպրոցներից ծնողներին տարել են ավտոբուսներով, որ հանկարծ որևէ մարդ «երամից» չանջատվի: Ավտոբուսներով հանրահավաքի մասնակիցներ են բերել նաև Գավառի շրջակա գյուղերից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ