«Հրապարակ». Ընտրակաշառք բաժանողների նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվում
Հայկական Մամուլ
Սովորաբար ընտրությունների շրջանում ամենից շատ փող աշխատում են կուսակցությունների շտաբների աշխատակիցները, որոնց վստահվում է թաղերում փող բաժանելու պատասխանատու գործը:
Սակայն, «Հրապարակ»–ի տեղեկություններով, այս տարի նրանց նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվում, որ գումարները հասնեն ընտրողին և իրական քվե ապահովեն, այլ ոչ թե աչքակապություն անեն: Գումար յուրացնողները խիստ պատժվելու են՝ ընդհուպ նրանց տրամադրված գումարների հետգանձում: Ընտրություններից հետո մանրակրկիտ հաշվարկվելու են տվյալ թաղերի ընտրատեղամասերում ստացված ձայների քանակն ու բաշխված գումարը, եթե անհամապատասխանություն գտնեն, ընտրակաշառք բաժանողներից ետ են պահանջելու գումարը: Այդ պատճառով թաղերում ավելի զգույշ են գործում և ամեն մեկին գումար չեն տալիս:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ