«ժողովուրդ». Ճնշումներ են սկսվել ՀԱԿ թեկնածու Գևորգ Գևորգյանի կողմնակիցների նկատմամբ
Հայկական Մամուլ
Թիվ 16 ընտրատարածքում ճնշումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Գևորգ Գևորգյանի կողմնակիցների նկատմամբ: Նրա նախընտրական շտաբից «ժողովուրդ» օրաթերթին ահազանգել են, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության Մասիսի բաժինը սկսել է ճնշումներ գործադրել ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցների՝ նրա հնարավոր վստահված անձանց նկատմամբ՝ ստիպելով մարդկանց հետ կանգնել Գևորգյանին սատարելու մտադրությունից: Հակառակ դեպքում հարկայինի աշխատակիցները սպառնացել են հաշվեհարդար տեսնել հատկապես նրանց նկատմամբ, ովքեր կամ փոքր խանութ ունեն, կամ տաքսի են վարում:
Գևորգ Գևորգյանի շտաբից թերթին տեղեկացրել են նաև, որ այդ ճնշումները միշտ չէ, որ իշխանությունների համար ցանկալի արդյունք կտան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ