Էրդողանը կառավարություն կազմելու պարտականությունը հանձնել է Դավութօղլուին
Թուրքիա
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ընդունել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։ Հանդիպման ժամանակ Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 64-րդ կառավարությունը։
Դավութօղլուն պետք է նոր կառավարության կազմն Էրդողանին ներկայացնի 45 օրվա ընթացքում։ Չնայած դրան՝ ակնկալվում է, որ Դավութօղլուն Թուրքիայի նոր կառավարության անդամներին Էրդողանին կներկայացնի արդեն հինգշաբթի՝ երկու օր անց։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել