«Հայկական Ժամանակ». Տարոն Մարգարյանի հաշվեհամարներում կա 115 մլն դրամ, 50 հազարական եվրո և դոլար
Հայկական Մամուլ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն՝ ընդհանուր 6 հազար 251 ք/մ մակերեսով: Այս մասին «ՀԺ»-ն տեղեկացել է նրա կողմից ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագրից:
Երևանի քաղաքապետը հայտարարագրել է նաև բնակարան Թումանյան փողոցում՝ 190 ք/մ մակերեսով, Ջերմուկ քաղաքում՝ անշարժ գույք 258 ք/մ մակերեսով, հողամաս Դիլիջանում՝ 6 հազար 365 ք/մ մակերեսով: Ըստ նույն փաստաթղթի, նա ունի երեք ավտոմեքենա՝ «Մերսեդես Բենց G500», «Մերսեդես Տ450» և «Ռենջ-Ռովեր սուպեր չարջ» մակնիշների: Տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 225 հազար դրամ: 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշվեհամարներում ունեցել է 115 մլն դրամ, 50 հազարական եվրո և դոլար: Նրան է պատկանում «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ