«Հայկական Ժամանակ». ԱՎԾ-ն ինքնաթիռ արտահանելը ձևակերպել է որպես մեր տնտեսության մրցունակության աճի խորհրդարանիշ
Հայկական Մամուլ
Երեկ «երկուսից մեկը» ստում է հրապարակման մեջ թերթը նշել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանման ծավալների վերաբերյալ ՀՀ մաքսային ծառայության և ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշներն իրարից տարբերվում են 56 միլիոն դոլարով: Երեկ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, թե այդ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ 2012թ. մարտին Հայաստանից Գերմանիա է վերաարտահանվել տարիներ առաջ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստան բերված «Airbus A319111» ինքնաթիռ: Այսինքն, այդ «արտահանված» ինքնաթիռը ԱՎԾ-ն ձևակերպել է որպես մեր տնտեսության մրցունակության աճի խորհրդարանիշ և դրա շնորհիվ ցույց տվել արտահանման 32 տոկոս աճ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ