«Ժողովուրդ». ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը ինքնաբացարկ է հայտնել
Հայկական Մամուլ
«Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է հայտնել այդ կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ վերջինս ՕԵԿ-ից հեռանալու մասին նաև դիմում է ուղարկել և կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ընդունել են Աբրահամյանի ինքնաբացարկի դիմումը: Թերթը նշում է, որ այս օրերին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի թեկնածուները շարունակաբար ինքնաբացարկներ են հայտնում կուսակցության ներսում լուրջ տարաձայնությունների պատճառով: Ի դեպ, «Օրնաց երկիր»-ը միակ կուսակցությունն է, որտեղ ամենաշատն է ինքնաբացարկ գրանցվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ