«Հայկական Ժամանակ». Այսօր թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքների քննարկումը
Հայկական Մամուլ
Այսօր, ժամը 17.00-ին թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմում-բողոքների քննարկումը: Դրանցից մեկը թիվ 7 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու մասին է, իսկ մյուս դիմում-բողոքի վրա՝ թիվ 7ԸԸՀ-ն պետք է քննարկի և իրավական գնահատական տա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի և Երևանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի կողմից Սամվել Ալեքսանյանի և ՀՀԿ-ի օգտին քարոզչություն ծավալելու փաստին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ