Կրկին ավերիչ երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիա
Թուրքական Hurriyet–ի հաղորդմամբ՝ հինգշաբթի՝ կեսգիշերն անց, Թուրքիայի արևելյան շրջաններում կրկին տեղի է ունեցել 5.7մգ ուժգնությամբ երկրաշարժ։ Նախնական տվյալներով կան 7 զոհեր և ավերածություններ։ Փլուզվել է Վան քաղաքի վեց հարկանի հյուրանոցը և մերձակա շենքերը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ հյուրանոցում են գտնվել մի քանի լրագրողական խմբեր և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սա վերջին երեք շաբաթների ընթացքում արդեն երրորդ ավերիչ երկրաշարժն է Վանի նահանգում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին Թուրքիայի արևելյան շրջաններում տեղի ունեցած 7.2մգ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վեց հարյուր մարդ էր զոհվել և բազմաթիվ շենքեր փլուզվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)