Այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1915-ի ապրիլի 27-ին Գյումրիում:
Հովհաննես (Օնիկ) Թադևոսի Կարապետյանը ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանի կայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան):Հայրը մահացել է մինչև Շիրազի ծնվելը:
Շիրազը մեծացել է աղքատության մեջ: Նրա առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ հրատարակվեց 1935-ին: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով):
Հովհաննես Շիրազը ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: 1958-ին Շիրազը հրատարակում է Քնար Հայաստանի գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորը հրատարակվում են 1965-ին և 1974-ին: Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները: Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը պոեզիա է: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների՝ «Անի», «Իմ մայրիկը», «Թող իմ սերը գաղտնի մնա», «Սիամանթո և Խաչեզարե», «Էքսպրոմտ», «Հեթանոսական սիրո նման», «Իմ սուրբ Հայրենիք», «Հայերի ճակատագիրը», «Անդրանիկին», և այլն: Նա գրեց «Հայկական Դանթեական-էսսեն» , որը Հայկական ցեղասպանության մասին է, թեմա, որը արգելված էր Սովետական Միությունում: Գլուխգործոցի առաջին տարբերակը գրվել է 1941-ին: Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) 1990-ին լույս տեսավ Երևանում:
Հովհաննս Շիրազի առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Հասմիկից յոթ երեխա է ունեցել: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր:
Հովհաննես Շիրազը մահացել է 1984-ի մարտ 14-ին Երևանում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը