Լիբիայի ազգային անցումային խորհուրդը լուծարել է ժամանակավոր կառավարությունը
Մերձավոր Արևելք
Լիբիայի ազգային անցումային խորհուրդը լուժարել է ժամանակավոր կառավարությունը, հաղորդում է Associated Press-ը։
Անցումային խորհրդի 65 անդամներ անվստահություն են հայտնել Աբդել Ռահիմ ալ–Կիբի ղեկավարած նախարարների կաբինետին։ Լիբիաիյի անցումային կառավարությունը ձևավորվել է 2011–ի հոկտեմբերին Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալումից մեկ ամիս հետո։ Նախարարների կաբինետի հիմնական խնդիրը երկրում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները կազմակերպելն էր, նավթաարդյունահանումը վերականգնելը և երկրի անվտանգությունը ապահովելը։
Անցումային խորհրդի անդամները իրենց որոշումը հիմնավորել են անցումային կառավարության ոչ կոմպետենտությամբ և առկա խնդիրներին լուծում տալու անկաորղությամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)