Ադրբեջանը Թուրքիայից 123 միավոր ռազմատրանսպորտային միջոցներ է գնել
Ադրբեջան
Օթոկար թուրքական ընկերությունը, անցյալ տարի ստորագրած պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանի Սահմանապահ զորքերի համար տարբեր տեսակի 123 միավոր ռազմատրանսպորտային միջոցներ է առաքել, հաղորդում է 1news.az-ը։
Այս մասին նշվում է՝ կառույցի 2011 թվականի գործունեության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության զեկույցում։
Օթոկար ընկերությունը, 20,7 միլիոն դոլարի պայմանագրի շրջանակներում, ադրբեջանական կողմին է վաճառել «Կոբրա» մակնիշի 35 զրահամեքենա, 37 զրահամեքենա՝ անձնակազմի փոխադրման համար և Land Rover տեսակի 51 տրանսպորտային միջոց։
Զեկույցում ասվում է նաև, որ Թուրքիայի պաշտպանական հատվածում գործող 3 ռազմական կառույց, այդ թվում նաև Օթոկարը, 2010–ի վերջին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ ավելի քան 300 միլիոն դոլարի պայմանագիր են ստորագրել։
Պայմանավորվածության համաձայն մատարակարումները շարունակվում են։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)