Տիգրան Կարապետյանը դժգոհ է քարոզարշավից
Հասարակություն
«Քարոզարշավի մասին ասեմ, որ դժգոհ եմ և՛ իմ առումով, և՛ ընդհանուր», - այսօր լարգորղների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Իր առումով Կարապետյանը նշեց, որ թիվ 17 ընտրատարածում իր դեմ աշխատանք է տարվում գյուղերում:
«Գյուղապետերը խստիվ արգելում են, որ իմ կողքը հավաքավի համայնքը: Աշխատանքը տանում է մարզպետը այն պարզ պատճառով, որ ինքը՝ մարզպետը, անձամբ ՀՀԿ-ի ներկայացուցչի՝ Կարինե Պողոսյանի քարոզարշավն է տանում: Եվ իր հնարավորությունները, լծակներն օգտագործում է, որ մեր հանդիպումների ժամանակ քիչ մարդ գա: Մեզ այդ մասին ասում են վախեցած գյուղացիները: Ազգին կոտրում են, դրանով իրենց կամքն են կոտրում և իրենք նվաստանում են որպես անձ»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Վերջինս նշեց նաև, որ գրեթե բոլոր ուժերը խոցելի են: Ըստ Կարապետյանի՝ ՀՀԿ-ն միշտ շեշտել է, որ ազնիվ ըտրութուններ են լինելու, սակայն չի խոստովանում իր մեղքերը:
Անդրադառնալով կուսակցությունների կարագախոսներին, Կարապետյանը դրանք ծիծաղելի համարեց և նշեց. «ո՞ւմ հավատանք, որ փոխենք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը