Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

«Հետընթացի» և «նահանջի» բյուջե

Վերլուծական

2016-ի բյուջեին մեր որոշ իշխանավորներ, նաև իշխանական և ոչ իշխանական պատգամավորներ, տվել են «կրեատիվ» անվանումներ, ինչպես՝ «պահպանողական» բյուջե, «կայունության» բյուջե: Հասկանալի է, որ խոսքն ազգային պահպանողականության մասին չէ, ոչ էլ երկրում արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի կայունության, այլ ընդամենը եղած սոցիալական վիճակը պահպանելու և կայուն պահելու մասին է: Հիմա տեսնենք, թե որքանո՞վ է գոնե եղածը պահպանվում: 2016-ին աշխատավարձեր ու թոշակներ չեն բարձրանալու՝ չնայած կառավարությունն ասում է, թե 2015-ը կվերջացնեն 4 տոկոս տնտեսական աճով: Սովորական ընթերցողը տնտեսագետ չէ և սովորական ընթերցողը պարտավոր չէ հասկանալ «տնտեսական աճ» ասվածի բոլոր մանրամասները. նա այդ արտահայտությունն ընկալում է ամենապարզ ձևով՝ լավանալո՞ւ են իր կյանքի պայմանները, թե՞ ոչ: Եթե լավանալու են, ուրեմն դա աճ է, եթե ոչ ուրեմն աճ չկա: Հիմա եթե աշխատավարձ ու թոշակ չի բարձրանալու, ընդհանուր գնանկում էլ չկա, ինչո՞վ պիտի լավանան մարդկանց կյանքի պայմանները: Իհարկե, ոչ մի բանով, հետևաբար աճի մասին այստեղ խոսելն անիմաստ է, թեկուզ 4-ի փոխարեն 44 գրեն կամ 444, դրանք կմնան լոկ թվեր:

Բայց դե, ինչպես արդեն հիշեցրել եմ վերևում, ըստ մեր պատգամավորների՝ սա «պահպանողական» և «կայունության» բյուջե է: Լավ, ընդունենք այդպես է, և այս տարի գործ կունենաք միայն եղած վիճակը պահպանելու հետ: Սակայն դա էլ հնարավոր է այն դեպքում, եթե տարվա ընթացքում ընդհանրապես չի լինում գնաճ, ոչ մի ապրանքատեսակի գին չի բարձրանում, և այդ դեպքում ամեն ինչ մնում է նույնը: Իսկ թե ինչ տեմպերով են Հայաստանում բարձրանում տարբեր ապրանքատեսակների գները, կարծում եմ, կարիք չկա ևս մեկ անգամ ներկայացնելու, բավական է ընդամենը պարբերաբար խանութներ հաճախել, որպեսզի համոզվել, որ գնաճը մշտապես կա: Այսինքն՝ ստացվում է, որ պահպանողականության և կայունության մասին խոսելն էլ այստեղ անիմաստ է, որովհետև եթե մարդու եկամուտը մնում է նույնը, իսկ ապրանքների գները բարձրանում են, մարդու կյանքը դրանից միայն վատանում է: Հետևաբար՝ 2016-ի բյուջեն ոչ թե «պահպանողական» կամ «կայունության» բյուջե է, այլ «հետընթացի», «նահանջի» բյուջե, և ամենայն իրավմամբ կարելի է ասել, որ ներկա կառավարությունն ապահովում է երկրում հետընթաց, բնակչության սոցիալական վիճակի վատացում: Սա պետք է որ լուրջ մտածելու տեղիք տա ներկա կառավարության աշխատանքի որակը և արդյունավետությունը գնահատելիս:

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ ներկա կառավարության ձևավորման սկզբնական շրջանում կառավարության ղեկավարն ու մի շարք անդամներ ուղղակի կամ անուղղակի քննադատության էին ենթարկում նախկին վարչապետին և նախկին կառավարությանը՝ մի շարք անհաջողություններ վերագրելով նրանց: Բայց եկեք արդար լինենք ու չմոռանանք, թե Տիգրան Սարգսյանի օրոք քանի անգամ աշխատավարձերի և թոշակների բարձրացում տեղի ունեցավ: Թերություններն էլ ակնհայտ էին, բայց ես սա զուտ համեմատության կարգով եմ ասում:

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված