Մեքենան շրջվել է. կան վիրավորներ
Հասարակություն
Ապրիլի 27-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում' Լճաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 27 ԼԼ 328 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների և «1-03» ծառայության աշխատակիցների ժամանումը' տեղի ուժերով Սևանի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչներ' 1986 թ. ծնված Լևոն Գևորգյանը և 1989 թ. ծնված Մայիս Գևորգյանը:
Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը բավարար է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը