Թուրքիայի մեջլիսում երդումը քրդերեն սկսած պատգամավորին կարող են զրկել մանդատից
Թուրքիա
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված պատգամավոր Լեյլա Զանան կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:
Պատճառն այն է, որ Զանան պատգամավորների երդմնակալության ժամանակ հեռացել էր երդման այն բնագրից, որը տրվում է բոլոր պատգամավորներին. նա երդումը սկսել էր քրդերեն, իսկ դրանում առկա «թուրք ազգ» բառակապակցությունը փոխարինել էր «Թուրքիայի ազգ» բառակապակցությամբ: Մեջլիսի ժամանակավոր նախագահ, ամենատարեց պատգամավոր Դենիզ Բայքալը Զանայի երդումից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն անվավեր է ճանաչվել՝ հրավիրելով պատգամավորին ևս մեկ անգամ ու ճիշտ կարդալ տեքստը, սակայն Զանան հրաժարվել էր:
Երդումը չկրկնելու պարագայում քրդամետ կուսակցության ներկայացուցիչը կզրկվի քվեարկելու, հանձնաժողովների ու նիստի աշխատանքներին մասնակցելու, օրինագիծ առաջարկելու հնարավորություններից: Իսկ մեկ ամսվա ընթացքում 5 նիստից բացակայելու պարագայում արդեն կարող է քննարկվել Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)