Gallup-ը ընտրությունների օրը exit poll կանցկացնի
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնի է «Արմենիա» հեռուստաընկերության և Gallup International Association ընկերության միջև կնքված է համաձայնագիր, ըստ որի վերջինս առաջիկա ընտրությունների օրը կիրականացնի էքզիթ փոլ (exit poll):
Gallup International Association ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան նշեց, որ ընկերության համար հաճելի է աշխատել և առաջին անգամ Հայաստանում անցկացնել էքզիթ փոլ:
«Մենք հույս ունենք, որ մարդիկ ազնիվ կպատասխանեն, թե իրենք ում ընտրեցին: Հաճախ հարցնում են, թե արդյո՞ք այն մանիպուլյացիայի չի ենթարկում ընտրությունների արդյունքները: Պետք է նշեմ, որ սա երաշխիք է ընտրությունների արդյունքների մանիպուլյացիայի դեմ և դրա մասին այստեղ խոսք լինել չի կարող»,-ասաց նա:
Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ընտրություններից հետո հարցման է ենթարկվելու յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը, որը պարզապես պետք է կրկնի իր ընտրությունը և պատասխանի ևս մի քանի հարցերի՝ նշելով միայն իր տարիքն ու սեռը:
«Հայաստանում փորձ չունենք և չգիտենք, թե մարդիկ ինչպես կվերաբերվեն դրան և ինչքանով կլինեն անկեղծ: Սխալվելու հավանականության մասին խոսել չենք կարող, որովհետև դրանք կարող են լինել 100% ճշտությամբ։ Բայց սա ամենաանվտանգ ընտրությունն է, և մարդը վախենալու պատճառ չի ունենա»,- ասաց նա և ավելացրեց, որ սրա արդյունքները կլինեն ավելի հավաստի, քան երես առ երես կամ հեռախոսային հարցումների դեպքում:
Gallup International Association ընկերությունը իր աշխատանքը իրականացնելու է 131 ընտրատեղամասերում ընտրությունների մեկնարկից մինչև ավարտը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի