«Ժառանգություն»-ը հարցը կքննարկի, նոր կպատասխանենք. Արմեն Մարտիրոսյանը՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին
Հասարակություն
«Այս պահին չեմ կարող ոչինչ ասել»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի կողմից ՍԴ դիմելու որոշումը ներկայացրել է նաև «Ժառանգության» պատգամավորներին և նրանցից է կախված՝ միանո՞ւմ են հայցին, թե՞ ոչ:
««Ժառանգություն»-ը հարցը կքննարկի, նոր կպատասխանենք»,- ասաց Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ միասնական շտաբի նիստի ժամանակ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ քանի որ առաջնահերթ է ակնհայտորեն ուռճացված ընտրացուցակների խնդիրը, անհրաժեշտ է դիմել ՍԴ:
«Միակ միջոցը Ազգային ժողովի կազմի մեկ հինգերորդի՝ քսանյոթ պատգամավորի դիմումն է ՍԴ: Եվ քանի որ շտաբի հիմնադիր չորս կուսակցություններից երեքը ունեն խմբակցություններ, այդ խնդիրը կարող է լուծվել նրանց ՝ ՍԴ դիմելու միջոցով»,- հայտարարել էր Հմայակ Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը