ՕԵԿ-ը ցույց է տալիս անցյալ ընտրությունների նախընտրական կադրերը. Տիգրան Կարապետյան
Հասարակություն
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ՝ ՕԵԿ-ը ցույց է տալիս անցած ընտրությունների կադրերը: Այս մասին Կարապետյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Սուտ է ամեն ինչ, և ինքը ասում է, որ դեպի արդարությունն է գնում: Չես գնում արդարության, եթե բոլորը գնային արդարություն, մեր ժողովուրդը լավ կապրեր, մեր ժողովուրդը լավ չի ապրում, ու բացի այդ ինչքա՞ն կարելի է, մեք էտքան տուպոյ ե՞նք, որ տասը անգամ անցնեն խորհրդարան՝ իբրև ավանդերը վերադարձնելով: Ինչքա՞ն կարելի է նույն բանը ասել», - նշեց Տիգրան Կարապետյանը:
Խոսելով մյուս քաղաքական ուժերի քարոզարշավների մասին, ԺԿ նախագահը նշեց, որ այդ քարոզարշավներում գաղափարական ոչինչ չկա:
«Ձեզ թվում է՝ եթե Հանրապետականը դավաճաններին հավաքեց իր ցուցակի մեջ՝ նժդեհյան գաղափարը դրանից շահե՞ց: Ով ա՞, Արտաշես Գեղամյա՞նը դարձավ նժդեհական, թե՞ Խոսրով Հարությունյանը, ո՞ր մեկը», - նշեց Տիգրան Կարապետյանը:
«ՀԱԿ-ը, որն ասենք թե ձգտում էր ինձ ոչնչացնել քաղաքականապես, հիմ ա ինքն ա դուրս գալիս՝ տասը, քսան հոգի մարդ չի գալիս: Ինքը, քննադատելով ինձ, վատություն անելով ինձ՝ ինքն էլ փոշիացավ: Այստեղ խնդիրն այն է, որ պետք չէ ուրիշին քննադատել, ես իմ հանդիպումներում ոչ մեկին չեմ քննադատում, ես ասում եմ իմ անելիքը, ես ասում եմ՝ ընկերնե՛ր, դուք ընտրում եք պատգամավոր, որին չեք տեսնում, ուզո՞ւմ եք տեսնեք՝ ընտրե՛ք ինձ, որ տեսնեք», - նշեց ԺԿ նախագահը:
Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ հարաբերություններին, Տիգրան Կարապետյանն ասաց. «Դա հետաքրքիր է այն առումով, որ իրենք իրար ուզում են օգտագործեն: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանին ձեռք է տալիս ԲՀԿ-ի հետ խառնվել այն առումով, որ տեղերը՝ մենք ձեզ, դուք՝ մեզ: ԲՀԿ-ն էլ բոլորին է այդպես ասում: Օրինակ, մեծամասնականով ասում ա՝ որտեղ մենք չկանք, դուք կաք՝ մենք ձեզ տանք մեր ձայները, որտեղ դուք չկաք, մենք կանք՝ մեզ տվեք: Ձեռ է տալիս, իրանք իրար հետ խաղում են այդ խաղը, բայց մեծ առումով ժողովուրդը գիտի ով ով է: Լավ, հիմա ԲՀԿ-ին ձայն տվեցին, մյուս տարի Բարգավաճը Սերժ Սարգսյանին սատարի՝ իր ռեյտինգը կորցնում է», - նշեց Տիգրան Կարապետյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը