Շատ կարևոր քայլ ենք անում՝ մտնելով Սահմանադրական դատարան. Վարդան Օսկանյան
Հասարակություն
ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց միասնական շտաբի հանդիպումը: Կարծում եմ՝ շատ կարևոր քայլ ենք անում՝ մտնելով Սահմանադրական դատարան և պահանջելով հրապարակել մայիսի 6-ի ընտրությանը մասնակցածների ամբողջական ցուցակը: Ցավալի է, որ մեր երկրում քաղաքական ուժերը, փոխանակ միայն ընտրարշավով զբաղվելու, ծրագրերից ու գաղափարներից խոսելու, վիճակի գնահատական տալու, ստիպված են նաև լուրջ ժամանակ և ռեսուրսներ վատնել իշխանություների կողմից նախապատրաստվող ընտակեղծիքների դեմն առնելու համար»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը