Չկողմնորոշված ընտրազանգվածը կողմնորոշվում է. Gallup-ի հարցում
Հասարակություն
Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունները կստանային հետևյալ ձայները՝ ՀՀԿ 27.4%, ԲՀԿ 20.9%, ՀԱԿ 8.5%, Ժառանգություն 4.4%, ՕԵԿ 4.2% ՀՅԴ 3.7%, , ՀԿԿ 0.7%, ՀԴԿ 0.1%: Այս հարցումները իրականացրել է Gellup International Assiciation ընկերությունը՝ Արմենիա հեռուստաընկերության պատվերով:
Այնուամենայնիվ, ընտրողների մի զգալի հատված՝ շուրջ 30%-ը շարունակում է մնալ չկողմնորոշված, չի մասնակցելու ընտրություններին կամ դեմ է բոլորին։ Ըստ հարցումների՝ հարցին հրաժարվել է պատասխանել 11.8%-ը, դժվարացել է պատասխանել 8.4%-ը: Ընտրություններին չի մասնակցի հարցվածների 5.9%-ը, իսկ դեմ է բոլորին 3.9%-ը:
Նշենք, որ Սոցիոլոգիական հարցումը իրականացվել է Երևանում և Հայաստանի մարզերում՝ ապրիլի 12-23 ընկած ժամանակահատվածում՝ 1080 հոգու շրջանում: Հարցվողները եղել են 18 տերեկանից բարձր:
Այսպիսով, ստացվել է, որ արդեն իսկ կողմնորոշված ընտրազանգվածի շրջանում ձայների բաշխվածությունն ունի հետևյալ տեսքը՝ ՀՀԿ 39.2%, ԲՀԿ 29.9%, ՀԱԿ 12.2%, «Ժառանգություն» 6.3%, ՕԵԿ 6%, ՀՅԴ 5.3%, ՀԿԿ՝ 1.1.% և ՀԴԿ 0.1%: Նշենք, որ ըստ այս հարցումների՝ «Միավորված հայեր կուսակցությունը չի ստացել որևէ ձայն:
Հիշեցնենք, որ 10 օր առաջ հրապարակված արդյունքների համաձայն՝ կողմնորոշված ընտրողների շրջանում առաջատար վեցյակի արդյունքները բաշխվել էին հետևյալ կերպ. ՀՀԿ՝ 34%, ԲՀԿ՝ 28%, ՀԱԿ՝ 9%, ՕԵԿ՝ 6%, ՀՅԴ՝ 5% և «Ժառանգություն»՝ 3%:
Փաստորեն, նախորդ հարցման համեմատ բոլոր քաղաքական ուժերի հաշվին գրանցված ձայները մեծացել են՝ ի հաշիվ ընտրողների կողմնորոշվելու։ Բացառությունը միայն ՕԵԿ-ն է, որի ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 6%։ ՀՀԿ-ն գրանցել է 5.2, ԲՀԿ-ն՝ 1.9, ՀԱԿ-ը՝ 3.2, «Ժառանգությունը»՝ 3.3 և ՀՅԴ-ն՝ 3 % աճ։
Բայց փաստորեն, դրա արդյունքում փոխվել է երկու հիմնական առաջատարի ուժերի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերակցությունն ի օգուտ իշխող ՀՀԿ-ի և երկու ուժերի միջև տարբերությունը նախկին 6%-ի փոխարեն այժմ 9.3% է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը