Մաքքեյնը Քլինթոնին կոչ է անում աջակցել Վրաստանին Չիկագոյում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
Վրաստան
ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ կոչ անելով աջակցել Վրաստանին մայիսին Չիկագոյում անցկավելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է NewsGeorgia–ն։
«Չիկագոյում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը հիանալի հնարավորություն է՝ արտահայտելու ԱՄՆ կառավարության աջակցությունը ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցության հարցում։ ՆԱՏՕ–ն կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի այս գագաթնաժողովում զգալի առաջընթաց լինի Վրաստանի համար», - ասել է նամակում Մաքքեյնը։
Սենատորը խոսել է նաև Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Վրաստանի մասնակցության մասին, երկրի ժողովրդավարական զարգացման, ինչպես նաև ռուս–վրացական հարաբերությունների մասին՝ կապված Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմական ներկայության հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)