Հայտնի է դարձել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի անունը
Թուրքիա
Թուրքիայի նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Իսմայիլ Քահրամանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Իսմայիլ Քահրամանն այդ պաշտոնում ընտրվել է քվեարկության երրորդ փուլում՝ հավաքելով 316 պատգամավական ձայն:
Նոյեմբերի 1-ն Թուրքիայում անցկացված կրկնակի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել էր ընտրողների ձայների 49,41 տոկոսը:
Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) ստացել էր ընտրողների ձայների 25,38 տոկոսը, Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ)' 11,93 տոկոսը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)' 10,7 տոկոսը, մնացած քաղաքական կուսակցությունները հավաքել են ընտրողների 2,58 տոկոսը:
Թուրքիայի 550 պատգամավոր ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն զբաղեցրել է 315, ԺՀԿ-ը' 134, ԱՇԿ-ը 41 և ԺԴԿ-ը' 59 պատգամավորական աթոռներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)